Սիրիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Ազգային միասնության դաշինքը, որն աջակցում է նախագահ Բաշար Ասադին:

«Ալ Վաթան» անկախ պարբերականի տվյալներով` բացի կառավարամետ դաշինքից, խորհրդարան են անցել նաեւ մի խումբ անկախ պատգամավորներ:

Ընդդիմությանը հավատարիմ խմբակցությունները միավորող ուժերի կոալիցիան, որը հանդես էր գալիս հանուն խաղաղ փոփոխությունների, պարտվել է:

Ակնկալվում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 10-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես տեղեկացնում է «Ալ Վաթան» պարբերականը, քվերակությանը մասնակցել է ընտրողների մոտ 58%-ը: Երկրում քվեարկելու իրավունք ունի 14,6 մլն մարդ: