Որոշ ժամանակ աշխատանքային փոստի մասին մոռանալը թույլ կտա նկատելիորեն նվազեցնել սթրեսի ցուցանիշը` միաժամանակ բարձրացնելով աշխատունակությունը, ցույց է տվել հետազոտությունը, հաղորդում է meddaily.ru-ն:
Հատուկ ծրագրի միջոցով արված հատոզոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր կարդում են փոստը, ավելի շատ են գտնվել տագնապի վիճակում, ինչի մասին վկայել են հաճախացող սրտխփոցները, պատմել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության հեղինակներից Գլորիա Մարկը:
Գիտափորձը նաեւ ցույց է տվել, որ փոստից հրաժարվող մարդիկ ասել են, որ իրենց լավ են զգում, եւ դա դրականորեն է անդրադարձել նրանց աշխատունակության վրա:Գիտնականները գործատուներին կոչ են անում ուշադրություն դարձնել հետազոտության արդյունքներին եւ սահմանել «փոստից հանգստանալու օրեր»:




























