Թուրքիան չի պատրաստվում Իրաքին հանձնել փոխնախագահ Թարիք ալ Հաշիմին, ով իր երկրում հատապնդումների է ենթարկվում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, մայիսի 8-ին Իտերպոլը Թարիք ալ Հաշիմի ձերբակալման թույլտվություն է տվել` համաձայն Իրաքի իշխանությունների դիմումի:

Բաղդադում մայիսի 3-ին սկսվել է Հաշիմի նկատմամբ հեռակա դատաքննությունը: Նա եւ նրա անձնական պահակազորի անդամները մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ: