Ռուսական «SuperJet-100» (SSJ-100) օդանավը, որը մայիսի  9 -ին Ջակարտայում ցուցադրական թռիչքի ժամանակ անհետացել էր ռադարների էկրաններից, կարող է ընկած լինել ազգային Գունունգ Հալիմուն Սալակ արգելոցի վրա, Արեւմտյան Ճավա նահանգում: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, գյուղերից մեկի բնակիչներն արգելոցի տարածքում օդանավի շարժիչի հռնդյուն են լսել:

Արգելոցի աշխատակիցները չեն կարողանում որոնողական աշխատանքներ իրականացնել` հորդառատ անձրեւի պատճառով:

Ըստ ճշտված տվյալների` օդանավում 50 մարդ է եղել`8 ռուսաստանցի, 2-ական իտալացի, ֆրանսիացի եւ ամներիկացի ու Ինդոնեզիայի 38 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվում էր 44 մարդու մասին:

Ինդոնեզական  ռազմաօդային ուժերի ուղղաթիռների օգնությամբ որոնումները կսկսվեն առավոտյան: