Twitter-ի միկրոբլոգների ծառայությունում հայտնվել է գրառում` անհետացած «Superjet-100»-ի ուղեւորուհի Քրիստինա Կուրժուկովայի (@aremookephy) անունից: Կոնտակների գծով մենեջերը իբր հաղորդել է, թե ռադարների էկրաններից անհետացած օդանավի հետ ամեն ինչ կարգին է:
@aremookephy. «Superjet-100-ի հետ ամեն ինչ կարգին է, ես օդանավի մեջ եմ, ասում են խնդիրը կապի հետ է»:Օգտատերերը խնդրել են հեղինակին ապացույց ներկայացնել. Aremookephy-ը լուսանկար է տեղադրել, որն իբր արված է անհետացած օդանավում:Բլոգեր Սերգեյ Դոլյան, ով Ինդոնեզիայում օդանավի մամուլի խմբում է եւ միայն պատահաբար չի գտնվել օդանավում, իր միկրոբլոգում գրել է, «Twitter-ում հայտնվել է իբր օդանավից գրող աղջկա աքաունտ. դա կեղծիք է»:Այդ վարկածի օգտին է վկայում նաեւ այն փաստը, որ aremookephy միկրոբլոգում առաջին գրառումները ի հայտ են եկել մի քանի ժամ առաջ:




























