Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որին ձերբակալել են Կուդրինսկայա հրապարակում գիշերային զբոսանքների ժամանակ, 15 օր կանցկացնի բանտում: Այս մասին Twitter –ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարեւը:
Համաձայն գործի նյութերի`Նավալնին մասնակցել է անօրինական հանրային միջոցառման, որը տեղի էր ունեցել մայիսի 9 –ի առավոտյան Կուդրինսկայա հրապարակում: Նա հրաժարվել է կատարել ոստիկանների` ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ արձանագրություն կազմելու համար ծառայողական ավտոբուս մտնելու պահանջը: Ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել իրավապահներիին, հակակառավարական կարգախոսներ է բղավել:
Նավալնիի խոսքով` զբոսանքների ժամանակ ոչ մի կարգախոս չի եղել, եւ ոստիկանության աշխատակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, այլ միանգամից տարել են մեքենա:




























