Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թաշքյոփրուի շրջանում գանձ որոնողները գիշերով քանդել են նոր հայտնաբերված պատմական գերեզմանոց, որըն ըստ տեղացիների պնդումների,  կարող է հայերին պատկանել:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ`Թաշքյոփրուի շրջանում ամիսներ առաջ առատ ձյան հետեւանքով փլվել էր մի դպրոցի պատ, որի վերանորոգման աշխատանքների ժամանակ տարածքում գերեզմանոց է հայտնաբերվել:  Տեղի բնակիչներից 2 հոգի գիշերով սկսել են քանդել գերեզմանոցը` գանձ գտնելու հույսով:  Ահազանգի հիման վրա դեպքի վայր հասած ոստիկանությունը ձերբակալել է պատմական գերեզմանոցը փորողներին:

Դպրոցի շրջակայքում ապրողները պնդել են, որ այդ գերեզմանները հնարավոր է հայերին պատկանեն: