Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները հաստատել են այն տեղեկատվությունը, որ նախանշված տարածքում հայտնաբերվել են մայիսի 9-ին կորած Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի բեկորները:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ բեկորները հայտնաբերվել են Սալակ լեռան լանջին` 5 հազար 200 ոտնաչափ (1,6 կմ) բարձրության վրա: Լեռան բարձրությունը 2 կմ է:
Ինքնաթիռի անկման վայրից ոչ հեռու ստեղծվել է օպերատիվ շտաբ, սկսվել են բեկորների եւ սեւ արկղի որոնման աշխատանքները:




























