Ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը բախվել է ԻՆդոնեզիայի Սալակ լեռան ուղղահայաց լանջին: Բեկորների մի մասը մնացել է լանջին, մի մասը` ընկել ցած: Վթարի վայրի լուսանկարները ցուցադրել է ինդոնեզական հեռուստաալիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 9-ին` Ջակարտայում ցուցադրական թռիչքից հետո: Sukhoi SuperJet-100-ն իր պատմության մեջ առաջին անգամ իրականացնում էր ցուցադրական թռիչքներ Ասիայի 6 երկրներով: Ինքնաթիռում գտնվել են 48 մարդ` հինգ երկրների քաղաքացիներ` ներառյալ 8 ռուս:




























