Բուշեհր նահանգի փոխնահանգապետը՝ քաղաքական և անվտանգության հարցերով, հայտնել է, որ Բուշեհր քաղաքի հարավային մասում տեղակայված ռազմաբազան ենթարկվել է երկու արկի հարվածի, հաղորդում է Pars Today-ը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի րոպե առաջ:
Հարձակման հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել:
Պատահարի մանրամասները, ներառյալ վնասների բնույթն ու հնարավոր հետևանքները, դեռևս չեն հաղորդվում:





























