Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում Վասիլի անունով 14-ամյա դեռահասը պանել է 8-ամյա Իլյազ Դավլեթմուրադովին, ում մարմնի վրա եղել են դանակի բազմաթիվ հարվածներ: Սպանությունը կատարվել է նոութբուքի համար:

Դեռահասը ձերբակալվել է եւ խոստովանել իր արարքը` ցույց տալով, թե որտեղ է նետել դանակը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախնական վարկածով, ապրիլի 28-ի երեկոյան 14-ամյա կասկածյալը Իլյազին հանդիպել է շենքի բակում եւ նրա ավագ եղբորը տեսնելու պատրվակով մտել փոքրիկի բնակարան:

Այստեղ Վասիլին վերցրել է խոհանոցային դանակը, խնդրել փոքրիկին վերցնել նոութբուքը, տարել նրան խուլ մի անկյուն ու սպանել նրան: Սպանությունից հետո, դեռահասը վերցրել է նոութբուքը եւ թաքցրել, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը: