Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում, այսօր` մայիսի 10-ին, Երեւանի ժամանակով 05:34-ի սահմաններում կրկին երկրաշարժ է գրանցվել: 4 մագնիտուդով երկրորշարժի էպիկենտրոնը գտնվել է Զաքաթալայից 13 կմ հեռավորության վրա, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Զոհեր եւ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի առավոտյան, Երեւանի ժամանակով 08:40-ին Զաքաթալայում 7 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել են եւս 8 ստորերկրյա ցնցումներ: Ցնցումներն զգացվել են նաեւ Հայաստանում:



























