Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները ինչ-որ տեղ կուտակվում են։ Այս մասին հուլիսի 9-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք ոչ մի գաղտնիք չունեք, XXI դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք։ Այդ գաղտնիքը հիմնված է միայն ազնիվ խոսքի վրա, թե մենք ձեր նախընտրությունների մասին իբր ոչինչ չգիտենք»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ երբ պետությունը հարցնում է, թե քաղաքացին, օրինակ, ինչպես է ներմուծել բջջային հեռախոսը, նա սկսում է բողոքել և հղում անել անձնական տվյալների անձեռնմխելիության մասին օրենքի խախտմանը։ «Բայց պետությունը պետք է քաղաքականություն վարի»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պետության կողմից վերահսկողության սկզբունքի և քաղաքացիների անձնական սահմանները պահպանելու անհրաժեշտության միջև եղած հակասությանը։