Հանգիստ կարող եք գնալ բոլորդ ձեր տներով, քիչ ուշ արդեն կկարգավորենք, ձեզ լրացուցիչ կասենք որ ժամին ինչ հերթափոխով եք հաճախում գործի ու կսկսենք աշխատել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, դիմելով «Արարտցեմենտ» գործարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող աշխտակիցներին, նշեց գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։
Նշենք, որ գործարանի աշխտակիցները առավոտից հավաքվել էին և պահանջում էին հանել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
Հարցին՝ հիմա կարո՞ղ է ասել, թե երբ են սկսելու աշխատել, նա պատասխանեց. «Այս պահին՝ ոչ, բանակցում ենք, լրացուցիչ կասենք, մի քանի ժամից պարզ կլինի։ Այս պահին գնում են բանակցություններ քննչկան մարմինների հետ՝ գործարանի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ»։
Տնօրենը նաև նշեց, որ եթե գործարանը շարունակի չաշխատել, հանրապետությունում ցեմենտի հետ կապված խնդիր կարող է առաջանալ։
Աշխատակիցներից մեկը հայտարարեց, որ եթե հարցը չկարգավորվի, իրենց չկանչեն աշխատանքի, իրենք տղամարդ աշխատակիցներով որոշել են գնալ և Զոդի կամուրջը փակել։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։











