Նախնական տվյալներով` Դամասկոսում երկու հզոր պայթյունների հետեւանքով մայիսի 10-ի առավոտյան նվազագույնը 24 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ 70-ը վնասվածքներ են ստացել, գրում է «Ռոսբալտը»:
AFP-ն, հղում անելով սիրիական հեռուստաընկերությանը, հայտնում է, որ պայթյունների վայր է ժամանել Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը:
Հիշեցնենք, նախօրեին դիտորդները մեկնել էին Դերաա քաղաք, նրանց ճանապարհին կրկին ահաբեկչություն էր կատարվել, դիտորդներից ոչ ոք չէր տուժել:




























