Արագածոտնի մարզում, մայիսի 9-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կայծակի հարվածից տներից մեկի պատին առաջացել է ճաք եւ շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության լեյտենանտ Բոյաջյանը:
Պարզվել է, որ տան տանիքին կայծակի հարվածի հետեւանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ եւ վնասվել է պատի միջով անցնող էլեկտրական լարերի վրայի գաջե հարդարումը` 10-15 սմ:




























