Ինդոնեզիայում Superjet-100 օդանավի ընկած վայրում զոհվածների մարմնի մասեր են հայտնաբերվել:
«Որոնողական խմբերն արդեն աշխատում են օդանավի ընկած տեղում: Տվյալներ կան զոհվածների մարմիններ գտնելու վերաբերյալ:
Ողջ մնացածների մասին տեղեկատվություն չկա», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Ջակարտայի օդանավակայանի հակաճգնաժամային շտաբի աղբյուրը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ըստ հակաճգնաժամային շտաբի տվյալների, դեսանտավորները ձեռնամուխ են եղել բեկորների հավաքմանը, որոնց շարքում մի քանի մարմինների մասեր են հայտնաբերվել:
Բլոգեր Սերգեյ Դոլյան, ով Ջակարտա է ժամանել «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության պատվիրակության կազմում, հայտնել է, որ բացի իջած դեսանտավորներից ինքնաթիռի բեկորներին է հասել նաեւ հետիոտների խումբը: Ինդոնեզացի զինվորականները հավաքում են մարմնի մասերը, հայտնել է բլոգերը:
Ըստ ինդոնեզացի մասնագետների` զոհվածների մարմինների մնացորդների ճանաչումը շատ ժամանակ կխլի, մարմնի հատվածներն սկզբում ուղղաթիռով կտեղափոխեն օդանավակայան, իսկ հետո` բժշկական հաստատություններ, որտեղ ԴՆԹ անալիզ կանցկացնեն:




























