Մայիսի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Արզական ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը եւ 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 6-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























