Եգիպտոսի վարչական դատարանը, մայիսի 9-ի երեկոյան, որոշել է դադարեցնել նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք նախատեսված էին մայիսի 23-24-ին: Այս մասին հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթի տեղեկատվական ծառայությունը:
Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան ուղարկել վերջերս խորհրդարանի կողմից ընդունված քաղաքական իրավունքների մասին օրենքի փոփոխությունները, որը երկրում հայտնի է որպես օրենք նախկին ռեժիմի պաշտոնյաների «քաղաքական մեկուսացման մասին», որով արգելել են նրանց առաջադրվել նախագահի պաշտոնում:




























