Ռուսական լրատվական «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը մայիսի 10-ի գիշերը խոշոր  DDoS-հարձակման է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է գործակալության տեխնիկական ծառայությունը: Մասնագետների խոսքով` կայքը ստիպված են եղել փոխարինել  հեշտացված վարկածով: Միաժամանակ, IP հասցեների մեծ մասը, որոնցից կատարվել է հարձակումը, արգելափակվել են:

DDoS-հարձակումն անցկացվել է 2,5 հազար վարակված համակարգիչներից, որոնք հարցումներ են ուղարկել ria.ru սերվերին` փորձելով վերագործարկել այն, գրում է polite.ru-ն:

Մասնագետները սպասում են, որ հարձակումը կարող է կրկնվել, ուստի բոլոր տեխնիկական ծառայություններն աշխատում են ուժեղացված աշխատակարգով: