«Առանց քաղաքականության»․ Ազա Բաբայանի հարցազրույցը ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի հետ։

Kapan Fest-ի շրջանակում ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովին նվիրված իր ստեղծագործությունը։ Նրա երաժշտությունը միավորում է ժամանակակից կոմպոզիտորական մտածողությունն ու հնագույն մշակութային ավանդույթները, իսկ ստեղծագործությունները հնչում են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ «Առանց քաղաքականության» շարքում Ազա Բաբայանը Միշել Պետրոսյանի հետ զրուցել է Kapan Fest-ի, Փարաջանովի ստեղծագործական ժառանգության, արվեստում հնի և նորի համադրության, ինչպես նաև երաժշտության համամարդկային լեզվի մասին։