Ինդոնեզիայում աղետի ենթարկված ռուսական SuperJet-100 օդանավում, ըստ ճշտված տվյալների, 45 մարդ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության նախագահ Վլադիմիր Պրիսյաժնյուկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր օդանավում 50 մարդու առկայության մասին: Ճշտված ցուցակների համաձայն, թռիչքից առաջ օդանավից 5 մարդ իջել է:

Պրիսյաժնյուկի խոսքով, օդանավում եղել են Ուսաստանի 8, Ֆրանսիայի 1, ԱՄՆ-ի 1, Իտալիայի 2 եւ Ինդոնեզիայի 33 քաղաքացիներ:

«Փրայմ» գործակալության փոխանցմամբ, «Սուխոյ» ընկերության պատասխանատվությունը երրորդ անձանց, նաեւ ուղեւորների եւ անձնակազմի առաջ 300 մլն դոլարով ապահովագրված է «Կապիտալ ապահովագրություն» ընկերությունում (Այն ներառված է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբում):

SSJ-100 ինքնաթիռը լեռանն էր բախվել Ջակարտայում առաջին ցուցադրական թռիչքն իրականացնելիս: