Մեծ Բրիտանիայում բարերի եւ ակումբների անվտանգության ծառայակիցները, բացի անձը հաստատող փաստաթղթերից նաեւ պահանջում են տեղեկատվություն նրանց Facebook-ի էջի մասին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, բրիտանական ակումբների ղեկավարներն անհանգստացած են անչափահասներին ակումբների մուտքն արգելող տուգանքների չափով (մոտ 8000 դոլար)։
Այդ պատճառով նրանք պահանջում են հաճախորդների Facebook-ի իրական էջի մասին տեղեկատվություն, որպեսզի նույնիսկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նրանք չկարողանան մուտք գործել ակումբ։




























