Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների տեխնիկական խմբերը հուլիսի 12-ին բանակցությունների նոր փուլ կսկսեն: Հանդիպումը կկայանա Պակիստանում, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակցությունները նվիրված են լինելու տեխնիկական հարցերի քննարկմանը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող դիվանագիտական ջանքերի շրջանակում: