Opportunity  մարսագնացը հաջողությամբ ձմեռել է Մարսում եւ այժմ վերսկսում է իր գիտական աշխատանքը գրեթե հինգ ամիս Մարսում գտնվող Գրիլի Հեյվն լեռան լանջին ննջելուց հետո, հաղորդում է NASA-ն: Մայիսի 8-ին մարսագնացը «կենդանացել է» եւ լանջով 3,67 մ ցած իջել:

Opportunity-ն  արդեն 9-րդ տարին է Մարսում է: Ձմեռելու համար նա նախորդ տարվա դեկտեմբերից  կանգ էր առել լեռան արեւկող լանջին:  Նա աշխատել է նաեւ այդ ընթացքում. սպեկտրոմետրերի օգնությամբ ուսումնասիրել է լանջի ժայռային հատվածների բաղադրությունը:

Սարքի հետ աշխատող ինժեներները շարունակում են վերահսկել էներգիայի մակարդակը, որը սարքն ստանում է արեւային մարտկոցներից: Բանն այն է, որ  դրանց վրա շատ փոշի է հավաքվել, եւ եթե քամին չցրի, մարսագնացի աշխատանքը կբարդանա:

Հենց Opportunity-ն էներգիայի բավարար պաշար հավաքի, կուղեւորվի հարավ`լանջերն ուսումնասիրելու, հաղորդում է  «Նեդվիժիմոստ Ռոսիի»-ն:

Նույնական մարսագնացների զույգը`Opportunity-ն  եւ Spirit-ը,  Կարմիր մոլորակ են ուղարկվել 2003թ.` Exploration Rovers առաքելության շրջանակում: Նրանք մարս են հասել 2004թ.: Ծրագրվում էր, որ դրանք կաշխատեն 90 մարսյան օր, սակայն նրանց առաքելությունը շարունակվում է արդեն ավելի քան 5 մարսյան տարի:

Այժմ գործում է միայն մեկ սարքը: Մյուսը` Spirit-ը, 2009թ. ապրիլին խրվել էր ավազի մեջ եւ կորցրել 6 անիվներից երկրորդը: