NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  «The Washington Times»-ում հրապարակված Ռուտ Հիլի հոդվածը. Հայաստանում Ազատ գետի գեղեցիկ կիրճին նայող հնագույն քարե պատերը  կախված են ժայռերի վրա: Գեղարդ վանքի հիմքերը պահում են  վանական բնակատեղերը և մի քանի մանր եկեղեցիներ, որոնք կառուցվել են շրջակա ժայռերում   11-րդ դարում:Ազատ գետի  ձորի վերևում  բարձր սարերը շրջապատում են Գեղարդը: Վանքը պատկանում է 4-րդ դարին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ավանդույթով, ով  իր ժողովրդին  բերեց քրիստոնեության:

Արաբները ոչնչացրեցին առաջին անկլավը 9-րդ դարում, սակայն մյուսը ծաղկում էր 13-ին ընդառաջ: Նրա մասունքները, օրինակ, նիզակը, որով  վիրավորվել էր խաչված Քրիստոսը, գրավել են  ուխտավորներին դարեր շարունակ և փառաբանել այս վայրերը: Սակայն Հայաստանի ներդրումը քրիստոնեական  ժառանգության մեջ ավելի շատ է, քան հինավուրց վանքերը գեղեցիկ տեղերում:Այս երկիրը, որը գտնվում է Թուրքիայից դեպի արևմուտք Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև, առաջինն էր, որն ընդունեց քրիստոնեությունը մեր թվարկության 301 թվականին, մի քանի տարի առաջ մինչ այն, երբ  Կոնստանտինոս Առաջինը հայտարարեց այն որպես  Հռոմեական կայսրության պաշտոնական կրոն: Հայաստանն այսօր ավելի շատ հայտնի է ողբերգական ցեղասպանությամբ, որն ապրել է նրա ժողովուրդը 19-րդ դարի վերջում  և 20-րդ  դարի սկզբում: Այն ժամանակ, երբ  քրիստոնեական աշխարհը պատրաստվում է  նշելու  սեփական հավատի 1700-ամյակի տոնակատարությունը 2013 թվականին, Հայաստանը  արժանի է ուշադրության, որպեսզի այնտեղ այցելեն հավատացյալ զբոսաշրջիկները:

Չնայած դրան,  Հայաստանը սովորաբար չեն ընդգրկում այդ տարածաշրջանային ընկերակցությունում, որը կոչվում է «Սրբազան հող» և որտեղ նա պետք է ընդգրկված լինի:Հայաստանի բնակչության 94% քրիստոնյաներ են, ինչը ավելի շատ է, քան արևմտյան երկրներում, ինչպիսին է ԱՄՆ: Հայ Առաքելական եկեղեցին, առաջին եկեղեցին, առաջվա նման կախված չէ  ոչ կաթոլիկ, ոչ արևմտյան ուղղափառ եկեղեցիներից, քանի որ մերժել է վաղ եկեղեցու պառակտումները և հակասությունները: Նրա ակունքներում Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսն են:Ուրեմն ի՞նչն է  գրավում հավատացյալ ճանապարհորդին Հայաստանում:Մի կողմից դա պատմություններն են մարդկանց հավատի ամրության մասին` ներառյալ 19-րդ դարի վերջում  ռուսական ցարի  փորձերից` ստիպել հայ ժողովրդին  հարմարեցնել  իր հինավուրց Հայ Առաքելական եկեղեցին  Ռուսական ուղղափառ  ավանդույթներին:Ամուր պատեր, կամարներ և բաժանմունքներ, քրիստոնեության  հետ  կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության օբյեկտների հետ, ինչպիսին Գեղարդի վանքն է` սրանք են  գլխավոր տեսարժան  վայրերը, ջրհեղեղից հետո Նոյյան տապանի կանգառ հանդիսացող Արարատ սարի գեղատեսիլ տեսքով:Հավատի մյուս ժառանգությունը ընդգրկում է Էջմիածնի տաճարը և ճարտարապետական հուշարձան հանդիսացող Զվարթնոցը, Սանահինի և Հաղպատի վանքերը, որը հայերենում նշանակում են «ամուր պատեր»: Իսկապես ամուր պատեր են: Սկսած 967 թ. այդ պատերի վրա աշխատել են իրար փոխարինող սերունդներ, և նրանք  դիմացել են եգիպտական մամլուքների, քրդերի, թուրքերի, մոնղոլների, օսմանների, պարսիկների և մյուսների հարձակումներին: