Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ավարտվել է 3 բնակելի շենքերի կառուցումը, որոնք նախատեսված են սոցիալական բնակարանային ֆոնդը համալրելու համար: ՀՀ կառավարությունն, այսօր` մայիսի 10-ին, այդ շենքերը փոխանցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին պատրաստ են 35 բնակարաններ, սակայն շուտով դրանց թիվը կհասնի 58-ի: Սոցիալական բնակարանները նախատեսված են մանկատան շրջանավարտների, միայնակ ծերերի ու անօթեւանների համար:



























