Թուրքիայի Ադանա քաղաքում, կայարանից ոչ հեռու երկու ուղեւորատար գնացքներ միմյանց են բախվել:
Գնացքներից մեկը, որում չեն եղել ուղեւորներ դուրս է եկել Ադանայի կայարանի սահմաններից եւ անսպասելիոներ բախվել կայարան մտնող ճեպընթացին: Վթարը տեղի է ունեցել մայիսի 9-ին, ժամը 23:45-ին, ոչ ոք չի մահացել: Տուժել է 15 մարդ, որոնցից երկուսը երկաթուղու աշխատակիցներ են, հաղորդում է TRT Russia-ն:
Տուժածներից 4-ը տեղափոխվել են հիվանդանոց, մյուսները թեթեւ վնասվածքներ են ստացել:




























