Ինդոնեզիայում վթարի ենթարկված ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռում եղած բոլոր ուղեւորները զոհվել են: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական  գործակալության ներկայացուցիչ Գագա Պրակոսոն: 

«Ինդոնեզիայում ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատող փրկարարները ոչ մի փրկվածի չեն հայտնաբերել», - հայտնել է նա, հաղորդում է   «Ինտերֆաքսը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ ճշտված տվյալների` ինքնաթիռում եղել են 45 մարդ` 8 ռուս, 2 իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի եւ 33 ինդոնեզացի:

Ինքնաթիռում եղած ռուսների ցանկը` գլխավոր օդաչու Ալեքսանդր Կոչետկովը, շտուրման Օլեգ Շվեցովը,  թռիչքային ինժեներ Ալեքսեյ Կիրկինը, թռիչքային փորձարկումների առաջատար ինժեներ Դենիս Ռահիմովը,  ԳՍՍ համալիրի թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավարի տեղակալ  Նիկոլայ Մարտիշչենկոն, ԳՍՍ ընկերության վաճառքի տնօրեն Եվգենի Գրեբենշչիկովը եւ պայմանագրային գծով մենեջեր Կրիստինա Կուրժուկովան: