Թուրքիայում, 1997 թվականի փետրվարի 28-ին պետական հեղաշրջման գործի շրջանակներում բանակի 11 գործող եւ պաշտոնաթող գեներալ է կալանավորվել:

Նրանց շարքում գործող գեներալներ են մեկ ավիացիայի մարշալ եւ 5 գեներալ-մայորներ: Նրանք բոլորը ձերբակալվել են մայիսի 8-ին, ձերբակալությունների այսպես կոչված, 4-րդ ալիքի շրջանակներում: Խուզարկություններ են կատարվել Թուրքիայի 9 նահանգների 15 հասցեներում, որտեղ ապրել են գեներալները:

Առաջին ձերբակալություններն ու խուզարկությունները տեղի են ունեցել ապրիլի սկզբին: Ներկայումս այդ գործով կալանավորվածների թիվը անցնում է 30-ից, որոնց շարքում են գլխավոր շտաբի նախկին պաշտոնյաներ, ինչպես նաեւ բարձրաստիճան զինվորականներ, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Կալանավորվածները կասկածվում են փետրվարի 28-ի հեղաշրջման նախապատրաստմանը կամ հենց հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ: Այն առավել հայտնի է «պոստմոդեռնիստական հեղաշրջում» անվանումով:

Թեեւ հեղաշրջումն անարյուն, Սահամադրության եւ երկրի խորհրդարանի գործունեությունը չխախտելով է անցել, սակայն դատախազության կարծիքով, այն մեծ վնաս է հասցրել երկրի զարգացմանը: