ԱՄՆ-ում հաջողությամբ նոր հրթիռ են փորձարկել, որը նախատեսված է ԵվրոՀՀՊ-ի համար: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:

Պենտագոնի տեղեկություններով, հակահրթիռը գործարկվել է Հավայան կղզիներում գտնվող նավից եւ խոցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը, հաղորդում է «Ֆոնտանկա.ռու»-ն:

ԱՄՆ ռազմաօդային ուժերում նշում են, որ դա եղել է նորագույն հակահրթիռի առաջին փորձարկումը:

Ընդհանուր առմամբ, ՀՀՊ-ի Aegis ծրագրի շրջանակներում անցկացվել է 27 հակահրթիռի փորձարկում, որոնցից 22-ը հաջող է անցել: