Մոտ ժամանակներս Երկրի վրա կրկին ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում: Ներկայումս Արեւի վրա հսկայական ակտիվ հատված է ձեւավորվել, որը մոտ ժամանակներս առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին:

«Ակտիվ հատվածի զարգացման աստիճանը եւ Արեւի վրա դրա ընթացիկ վիճակը ստիպում է սպասել զգալի արեւային բռնկումների, որոնցից շատերը Երկրի վրա մագնիսական դաշտ կձեւավորեն»,-հաղորդել են «Ռոսհիդրոմետի» երկրաֆիզիկայի ինստիտուտից: