Ինդոնեզայում ռուսական Sukhoi SuperJet-100 օդանավի աղետի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են` մութն ընկնելու եւ բարդ ռելիեֆի պատճառով: Որոնումները կշարունակվեն լույսը բացվելուն պես:

Այսօրվա ընթացքում ուղղաթիռներից երեւացել է այրված հատվածը` 70-100 մետր տրամագծով, ինչպես նաեւ այրված բեկորներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ ճշտված տվյալների` ինքնաթիռում եղել են 45 մարդ` 8 ռուս, 2 իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի եւ 33 ինդոնեզացի:

Ինքնաթիռում եղած ռուսների ցանկը` գլխավոր օդաչու Ալեքսանդր Կոչետկովը, շտուրման Օլեգ Շվեցովը,  թռիչքային ինժեներ Ալեքսեյ Կիրկինը, թռիչքային փորձարկումների առաջատար ինժեներ Դենիս Ռահիմովը,  ԳՍՍ համալիրի թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավարի տեղակալ  Նիկոլայ Մարտիշչենկոն, ԳՍՍ ընկերության վաճառքի տնօրեն Եվգենի Գրեբենշչիկովը եւ պայմանագրային գծով մենեջեր Կրիստինա Կուրժուկովան: