Հունաստանում փորձել են 3-րդ եւ վերջին անգամ կառավարություն ձեւավորել` մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններից հետո:

Կառավարություն կազմելու մանդատն այս անգամ ստացել է համահունական ձախ կենտրոնամետ շարժման` ՊԱՍՕԿ-ի զեկավար Էվանգելոս Վենիզելոսին:

Ավելի վաղ կառավարություն էին փորձել ձեւավորել «Նեո դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Անդոնիս Սամարասը, ում գլխավորած կուսակցությունը առավելագույն ձայներ էր հավաքել ընտրություններում, ապա նաեւ արմատական աջերի «Սիրիզա» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը, ով սպառնում էր խզել վարկային կապերը Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ, բայց դա նրանց չէր հաջողվել:

Եթե Վենիզելոսին էլ չհաջողվի կառավարություն ձեւավորել, երկրում նոր ընտրություններ կացկացվեն:

Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, երկրի ֆինանսների նախկին նախարար Վենիզելոսը իր քաղաքական մրցակիցներից տարբերվում է հունական ճգնաժամի նկատմամբ զսպվածությամբ: Նա կողմ է նախկին կառավարության գիծը շարունակելուն եւ միջազգային վարկատու կառույցների հետ ակտիվ համագործակցությանը: