Հայաստանի առեւտրային բանկերի ակտիվները 2012 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2 տրլն 37 մլրդ դրամ (մոտ 5.2 մլրդ դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:
2011 թ. մարտի 31-ի համեմատ առեւտրային բանկերի ակտիվները նվազել են մոտ 30 մլրդ դրամով, որի հիմնական պատճառը ԿԲ-ի նկատմամբ պահանջների նվազումն է:
Առեւտրային բանկերի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռ ունեն վարկերը` 1.25 տրլն դրամ կամ ընդհանուր ակտիվների մոտ 61 %-ը: Վարկերի մեջ գերակշռում են իրավաբանական անձանց տրվածները` 777 մլրդ դրամ, աճը 7%: Ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 476 մլրդ դրամ, աճը` 12%:


























