Գելենջիկի և Կրասնոդարի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունը։
«Օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել», — ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության ապահովման համար։





























