Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարները մայիսի 15-ին կհավաքվեն Մոսկվայում հոբելյանական նիստի` նվիրված պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կմասնակցեն Կազմակերպության բոլոր անդամ պետությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
«Հենց այդ նույն օրը Մոսկվայում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստ տեղի կունենա», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:




























