Եղվարդի խճուղում չորացած ծառի ընկնելու պատճառով մահացած օտարերկրացին Թուրքմենստանի քաղաքացի էր, 50 տարեկան։
Նրա մահվան պատճառ դարձած ողբերգական միջադեպը զայրույթի ալիք է բարձրացրել սոցցանցերում: Օգտատերերը դժգոհում են՝ տարիներ է պահանջվում, մինչև քաղաքապետարանն արձագանքում է չորացած ծառերը կտրելու իրենց ահազանգերին:
Ինչո՞ւ չորացած և վտանգ ներկայացնող ծառը ժամանակին չի հեռացվել՝ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ից դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննություն է ընթանում:
Մանրամասները՝ տեսանյութում։











