Հայաստանի ԿԸՀ-ն իր այսօրվա` մայիսի 10-ի նիստում քննարկել է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` ապրիլի 1-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածի համար:
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկատվություն` նախընտրական հիմնադրամների բացման եւ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ: Ըստ այդմ`
• նախընտրական հիմնադրամներ են բացել 126 թեկնածու, որոնցից 124-ն են նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով,
• 6 թեկնածու դեռեւս ունեն տարբեր չափերի պայմանագրային պարտավորություններ,
• բացված նախընտրական հիմնադրամներից 79-ում քվեարկության օրվանից հետո առկա են մնացորդներ, իսկ 47-ում մնացորդը 0-ական է,
• արձանագրվել է թեկնածուի կողմից իր նախընտրական հիմնադրամ օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի վճարման մեկ դեպք:




























