Պարզվել է Երեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, իրեն ցած նետած անձի ինքնությունը: NEWS.am-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ  նետվածը 57-ամյա Սամվել Գասպարյանն էր: Նա ապրում է Երեւանում, իսկ երեկ նրա ծննդյան օրն էր:

Թե ինչն է Սամվել Գասպարյանին դրդել տարեդարձից մեկ օր հետո ցած նետվել կամրջից, մեր աղբյուրները լռում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, տեղում է նաեւ 1-03 շտապօգնության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար ինքնասպանություն գործած անձի ինքնությունը: