Երկու պայթյուն է տեղի ունեցել իրանական Քիշ կղզու շրջանում։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Պայթյունների պատճառների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։ Դրանց հետևանքների մասին տեղեկություններ նույնպես դեռևս չեն ստացվել։

Պայթյուններ են հնչել նաև իրանական Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում, հայտնում է Reuters գործակալությունը: