Ամերիկյան ուժերը վերացնում են իրանական ամբողջ ներուժը, որը կապված է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ վերահսկողության պահպանման հետ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք նրանց հարված կհասցնենք այսօր երեկոյան։ Մենք ոչնչացնում ենք նրանց ամբողջ ներուժը, այն ամենը, ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին»,- ասել է նա՝ երկուշաբթի Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։