ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը դեռևս հնարավոր է՝ չնայած լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը։
«Այո, ըստ իս, գործարքը հնարավոր է։ Իհարկե, կարծում եմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին։





























