Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) ղեկավար Միխայիլ Պողոսյանը ժամանել է Ջակարտայի օդանավակայն, որպեսզի անձամբ վերահսկի SuperJet-100 ռուսական օդանավի աղետի հանգամանքների հետաքննությունը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ներկայումս տեղի է ունենում փակ ժողով` Ինդոնեզիայի ԱԻՆ-ի եւ ռազմաօդային ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նրանք Միխայիլ Պողոսյանին ներկայացրում են աղետի վայրում որոնողական աշխատանքների ընթացքի մասին:
Ավելի վաղ Ջակարտա էր ժամանել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, միջպետական ավիացիոն կոմիտեի, «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» եւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության մասնագետների խումբը:
Հիշեցնենք, որ Sukhoi SuperJet-100 օդանավը աղետի է ենթարկվել Ինդոնեզիայում, մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ:
Օդանավում եղել են 5 երկրների 45 քաղաքացիներ:




























