Օսլոյում ծեծկռտուք է սկսվել անվճար շաուրմայի համար: Նորաբաց Bislett Kebab House ռեստորանի տերերն օգտագործել են հայտնի գովազդային քայլը` առաջին այցելուներին խոտացել են անվճար շաուրմա, իսկ Նորվեգիայում այն էժան չէ` 8 դոլար:

Բացումից կես ժամ առաջ ռեստորանի մոտ հավաքվել է մոտ հազար սոված նորվեգացի: Նրանք աղաղակում էին եւ կռվում հերթի մեջ տեղերի համար, թեեւ հավաքվածների մեջ փոքր երեխաներ կային: Սրճարանը ստիպված են եղել փակել, հաղորդում է RuFox-ը: