Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ–ից։

Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։

Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.

  • ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,

  • ինչպես ներկայացնել հայտարարագիր,

  • որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,

  • հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,

  • երբ ներկայացնել հայտարարագիր:

«Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին»,-հորդորում է ՊԵԿ-ը: