Չեչնիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ Դոքու Ումարովը նախատեսում էր քաղաքացիական օդանավեր կործանել։ Այս եզրահանգմանն են եկել Ռուսաստանի հատուկ ծառայությունները, Աբխազիայում հայտնաբերված զինված խմբավորումների զինանոցն ուսումնասիրելու արդյունքում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր, որ գրոհայինների Աբխազիայում հայտնաբերված զինանոցում եղել են «Ստրելա» եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգեր։




























