24-ամյա լեհ Զբիգնեւ Ֆիլոն արթնացել է, դուրս եկել տնից եւ չի կարողացել գտնել իր Ford Escort-ը: Շուրջը նայելով` նա տեսել է, որ մեքենան գտնվում է բարձր ուռենու վրա: Ինչպես հաղորդում է Metro-ն, մեքենան ծառի վրա էին բարձրացրել Ֆիլոյի հարեւանները, որոնք հոգնել էին նրա վարորդական «սխրանքներից»:
Հայտնի չէ, թե ինչպես է հնարավոր եղել ծառը բարձրացնել 760 կգ-անոց մեքենան, սակայն համագյուղացիները պատմում են, թե գիշերը դեպքի վայր ամբարձիչ էր եկել: Այդպիսի յուրահատուկ կերպով հարեւաները ցանկացել են հասկացնել Ֆիլոյին, որ իր վարքով նա վտանգում է այլ մարդանց կյանքը:
Տան մոտ ոստիկանություն է ժամանել, եւ քիչ անց մեքենան ծառից իջեցվել է: Ինքը` Ֆիլոն, հայտարարել է, որ այսուհետ ավելի կարգապահ կվարի մեքենան (վարորդական իրավունք նա չունի, նշում է աղբյուրը), թեեւ հարեւանների գործողությունը համարել է չափից ավելի դաժան:




























