Ավստրո-Հունգարիայի կայսեր Ֆրանց Իոսիֆ I-ի ներքնազգեստը վաճառվել է 6250 եվրոյով: Վաճառվել է նաեւ նրա տիկնոջ` Եկատերինա կայսրուհու սպիտակեղենը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, 3250 եվրոյով վաճառված ներքնազգեստը կայսրուհին երբեւէ չի էլ կրել:
Աճուրդը կազմակերվել է Վիեննայում մի քանի օր առաջ` Dorotheum-ում, որը մասնագիտացած է թագավորական ընտանիքներին պատկանող իրերի վաճառքի մեջ:
Ֆրաց Իոսիֆն ու Եկատերինան առաջինն են, ում սպիտակեղենը վաճառքի է հանվում: 2011 թ. աշնանը բրիտանական Վիկտորյա թագուհուն պատկանող մետաքսե տաբատը վաճառել էր 10,8 հազ. եվրոյով:




























