Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակը պաշտոնական Անկարայի անհանգստությունն է առաջացրել Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցի կապակցությամբ, քանի որ Օլանդը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ուղղությամբ ավելի ակտիվ կգործի։ Այս մասին գրել է թուրքական «Today’s Zaman»-ը միեւնույն ժամանակ նկատելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահի Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։

«Հայոց ցեղասպանության օրենքի ընդունումը կարող է փակուղի մցնել Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսըն Բուրչօղլուն։

Նա նշել է նաեւ, որ Օլանդը երբեք չի ասել, թե Թուրքիան Եվրոպայում տեղ չունի։ Դեսպանը՝ ընդգծելով, որ Սարկոզիի եւ Օլանդի հայացքները Թուրքիայի կապակցությամբ հսկայական տարբերություններ ունեն, տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Օլանդի թիմակիցների հետ։